Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ Սովետական Թանգարան՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ սովետական՝ 3 չերվոնեց, թողարկված 1937թ.-ին: Ա երեսին՝ աջ մասում, պատկերված է Վ.Ի. Լենինի կիսադեմը, ձախում՝ զարդանախշերի մեջ և չորս անկյուններում նշված է «3» թիվը: Բ երեսին՝ 4 անկյուններում և կենտրոնում, պատկերված է «3» թիվը, ներքևում՝ թողարկման տարեթիվը, երկու կողմերում 10 լեզուներով գրված է «Три червонца»: Թղթադրամի սերիան է АЕ 403254, Ա երեսը ունի շագանակագույն, Բ. երեսը՝ կարմրավուն գույն: Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  17 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Նվիրատու՝  Մելանյա Դովլաթյան Հայտնաբերման ժամանակը՝  2008թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  8622