Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Հարյուր ռուբլի Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի ընդհանուր ֆոնը բաց կանաչավուն է, ունի նաև դեղին երանգներ:Երկու երեսներն էլ հարուստ են հայկական զարդանախշերով: Երեսի կողմին, վերևի աջ և ձախ մասերում պատկերված են ոճավորված հավքեր, նրանց մեջտեղում գրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ներքևում խոշոր տառերով գրված է ՀԱՐՅՈՒՐ ՌՈՒԲԼԻ, ներքևում՝ դրա ռուսերեն թարգմանությունը: Ամենաներքևի հատվածում Արարատ լեռն է, իսկ աջ և ձախ մասերում՝ թղթադրամի համարանիշը՝ Ա551641: Դրված է նաև Ալ.Խատիսյանի ստորագրությունը: Հետևի կողմին, հարուստ զարդանախշերի մեջ պատկերված է թուրը բռնած արծիվը, ոտքերի տակ՝ կտրված օձը:Աջ և ձախ կողմերին նշված է 100 թիվը, որոնց տակ կրկին ոճավորված հավքեր են պատկերված: Թղթադրամը մաշված է ու ծակծկված,եզրերը քայքայված են: Լայնություն (սմ)՝  8.3 Երկարություն (սմ)՝  13.7 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Waterlow and Sons ընկերություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեծ Բրիտանիա Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6173 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-337