Թղթադրամ՝ հինգ ռուբլիանոց

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է: Մի կողմում, կենտրոնում, կայսրության գերբն է՝ երկգլխանի արծիվը, որի վերևում Ռուսական կայսրության թագն է: Գերբի տակ առյուծի գլուխ է՝ խաչաձևված սրերի հետ միասին: Մյուս կողմում նույնպես գերբն է, դրամի համարը, կառավարչի և գանձապահի ստորագրությունները: Դրամի երկու կողմերում էլ բուսական զարդանախշեր են: Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  14,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-1594