Թոմաս Կամպանելլա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Томас Кампанелла Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, մարմնագույն: Կազմին՝ լայն, դարչնագույն եզրագծերով ուղղանկյուն շրջանակի մեջ գտնվող սև և դարչնագույն բարակ եզրագծերով ավելի փոքր ուղղանկյան մեջ, սևով գրված են գրքի տվյալները, իսկ ստորին հատվածում պատկերված է հրատարակչության խորհրդանշանը՝ բացված գիրք՝ վրան սկզբնատառերը: Գրքի մատենաշարը գրված է վերին սև ուղղանկյան մեջ, որի ձախ կողմում՝ շրջանակի մեջ Մարքսի և Էնգելսի կիսադեմերն են: Կողին՝ գրքի տվյալները: Հետևի կազմի կենտրոնում՝ հրատարակչության խորհրդանշանն է: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Ճակատանկար՝ հեղինակի լուսանկարը: Հեղինակ՝  Պոլ Լաֆարգ Էջ՝  104 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա- Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ. Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  21,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4493