Թումանյան Աշխեն. բացիկ Մուշեղ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը եղբորը՝ Մուշեղին, Ֆրանկֆուրտ-Թիֆլիս, 1/18 հուլիսի, 1913 թ.: Ինքնագիր՝ գրված երկծալ փոստային բացիկի դարձերեսին, ձախ մասում սև մատիտով, 13 տող է: Սկիզբ. «Սիրելի Մուշեղ», ավարտ. «Համբոյր քո Աշխեն»: Աջ մասում 5 տողով ռուսերեն և գերմաներեն լեզուներով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին Ֆրանկֆուրտի բուսաբանական այգու նկարն է: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  8,9 Նյութը՝  ստվար թուղթ, սև մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  938/11