Թումանյան Աշխեն. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը քրոջը՝ Նվարդին, Լյուցեռն-Թիֆլիս, 2 հուլիսի, 1913 թ.: Նամակի առաքման վայրը և ժամանակը որոշված են մշակողի կողմից: Ինքնագիրը գրված է փոստային բացիկի դարձերեսի ձախ մասում սև մատիտով՝ 14 տող: Սկիզբ. «Սիրելի Նւարդ», ավարտ. «Համբ. քո Աշխեն»: Աջ մասում 5 տողով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին Ֆրանկֆուրտի Վարդերի պարտեզի նկարն է: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  8,9 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  ստվար թուղթ, սև մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1777