Թումանյան Արտավազդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Վան-Թիֆլիս, 15 մայիսի, 1916 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն 2 առանձին թղթի 2 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 13 տող է, սկիզբ. «Հայրիկ ջան»: 2-րդ էջին 15 տող է, ավարտ. «Համբոյրներով քո Արտիկ. Վան. 1916. 15 մայիսի», դարձերեսին կարմիր թանաքով Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է: Նամակին կից Գրիգորիս Գեղեցիկի տաղերն են՝ արտագրված Արտավազդ Թումանյանի ձեռքով, տես՝ ԹԹԳԳ 2059 ա, ԹԹԳԳ 2059բ: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  13,4 Երկարություն (սմ)՝  21,1 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  2059