Թումանյան Հովհաննես. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը դստերը՝ Նվարդին, Մլեթ-Դսեղ, 3 օգոստոսի, 1908 թ. (Տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին սև թանաքով - 6 տող: Բացիկի երեսին համայնապատկեր է Կովկասյան լեռներից՝ Մլեթի բարձունքը: Դարձերեսին ձախ մասում բաց նամակի տեքստն է. «Ս. Նունիկ, ճաշեցինք Մլեթ և բարձրանում ենք էս վերելքով, 3. 09. Հայրիկ», մեկ տող հետգրություն. «Ադեյալս թողել եմ Դուշեթ»: Աջ մասում 4 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  8,7 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1266