Թումանյան Նվարդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Օլգա Թումանյանի կցագրով, Ղարաքիլիսա-Աբասթուման, 14 օգոստոսի, 1910 թ.: Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 17 տող է, սկիզբ. «Հայրիկ ջան !»: 2-րդ էջին ևս 17 տող է, 3-րդին՝ 11, ավարտ. «համբոյրներով Նւարդ. 14 օգոս. Ղարաքիլիսա»: 4-րդ էջին Օլգա Թումանյանի կցագիրն է՝ 19 տող, սկիզբ. «Սիրելի Յովհաննէս ջան», ավարտ. «էլի գնալու եմ Դսեղ և մյուս օրը գուցէ Շուլավեր»: Էջի վերևի և ձախ լուսանցքներում 3 տող հետգրություն կա: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20,8 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  923/9