Թուրքմեն երեխաներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում պատկերված են դաշտում նստած երեխաներ. երեքը՝ աջից, մեկը՝ կենտրոնում: Գլխներին ունեն թասակներ: Նրանցից քիչ հեռու, ձախում՝ երկու ծառ, ձախ ծառի վրա՝ երկու երեխա, ներքևից բարձրանում է երրորդը: Միջին պլանում ՝ հարթավայր, ավելի խորքում՝ ծառեր, տնակներ: Հորիզոնում՝ կապտամոխրագույն բլուր, ամպամած երկինք: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880- 1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  53,7 х 73 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-26 /Ժ-26