Թռչնակերպ կոմպոզիցիա, 2007, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիա՝ թռչնակերպ ֆիգուր՝ կանգնած Թռչնագլուխն աջ կիսադեմով, կտուցը կլորավուն՝ դեպի վեր, աչքը՝ ձվաձև, խոր ակոսով, թևերը հավաքած, ձախ ուսը աջից թեթևակի վեր՝ աստիճանաձև կտրվածքով: Կուրծքն՝ ուռուցիկ, մինչև ֆիգուրի ստորին հատվածը հասնող ընդգծված եզրագծով: Ֆիգուրի աջակողմյան հատվածն ամբողջական՝ թռչնաթևերն ավարտվող հատվածից աստիճանաբար լայնանալով մինչև ֆիգուրի ստորին հատվածը: Ֆիգուրի ձախակողմյան հատվածի վերին մասում փորվածք՝թևերն ավարտվող մասից մինչև ֆիգուրի ստորին մասը՝ խորություն, եզրահատվածն՝ անկյունաձև, դեպի թռչնաթևերը ձգվող հատվածում՝ կտրվածք: Ֆիգուրի աջ, ձախ կողմերում և թիկունքին՝ ուրվագծված մարդկային մերկ մարմիններ: Ե. Քոչարի «Թռչնակերպ կոմպոզիցիա», 1962 քանդակի բրոնզե կրկնօրինակն է: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Վարպետ՝  Ձուլող՝ Մարիամ Հակոբյան Քաշ (գր)՝  3 000 Նյութը՝  Բրոնզ Չափս՝  31 x 9 x 8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5664 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 28