Ժամացույց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Ժամացույց Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև, կլոր ու ելուստավոր (գոգավոր) պլաստմասե պատվանդանին միացած է ամրակ, որին հագած է արծաթագույն մետաղյա խողովակ-հենարանը, դրան միացած է ժամացույցը՝ ձևավոր, հաստ, ապակյա շրջանակով: Թվացույցը՝ արծաթագույն թվերով, երկու սլաքներով, բաց շագանակագույն, «Majak» և «Made ii USSR» գրությունը: Պահպանված: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  Մետաղ, ապակի, պլաստմասա Տրամագիծ (սմ)՝  Պատվանդան՝ 18, ժամացույց՝ 16 Բարձրություն (սմ)՝  19 Նվիրատու՝  Լյուբով Սուրենովնա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3952 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆՊԲ 499