Ժան-Պոլ Շոպարի անհաջող արկածները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LES MÉSAVENTURES DE JEAN- PAUL CHOPPART Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, շուրջգործվածքյա, մուգ վարդագույն: Կազմին և կողին մանր դաջվածքներ են: Դիմային մասում /8x14,7սմ/ ոսկեզօծ եզրագծով, կոր, զարդանախշ անկյուններով շրջանակի մեջ՝ ոսկեգույն պատվանդան է աջ և ձախ կողմերում առյուծակերպ պատկեր: Պատվանդանի վրա նստած է հրեշտակ՝ առյուծների լծասանձերը երկու ձեռքում: Կենտրոնում՝ ոսկեգույն ֆոնին դաջված է գրքի վերնագիրը: Վերևում և ներքևում կամարաձև ժապավենի մեջ գեղագրված են մատենաշարի և հրատարակչության անվանումները: Կողին ոսկեգույնով հեղինակի անունն է և գրքի վերնագիրը: Հեղինակ՝  Դենուայե Լուի Էջ՝  261 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Չափս՝  12x18,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9028