Ժապավեն

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հյուսված է մետաքսյա սպիտակ թելով, ուղիղ եզրերով է: Ցանցկեն դաշտը կազմված է նեղ ու լայն ուղղանկյուն պատկերներից, որից լայնը հարդարված է ծակոտկեն, թեք տեղադրված շեղանկյուն պատկերով, իսկ նեղը՝ շղթայաձև իրար միացած շեղանկյուն զարդագծերով: Սրանք իրարից բաժանվում են սյունազարդ գոտիներով: Վարպետ՝  Ազատուհի Փափազյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կեսարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ. Նյութը՝  մետաքս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7384/16 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3343