Լամպ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լամպ Բնօրինակի անվանում՝  Լամպ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Ամրացված է մետաղյա պատվանդանի վրա, որի վրա կան 15 սմ բարձրությամբ 3 կեռ ձողեր: Լամպը բաղկացած է 2 մասից՝ մետաղյա և ապակե: Մետաղյա մասի՝ նավթը լցնելու անցքի փականի վրա կա արաբատառ ինչ-որ գրություն, որը չի կարդացվում: Ապակե մասի բարձրությունը 25 սմ է, երկաթյա մասի բարձրությունը 18 սմ: Մետաղյա մասի վրա կան ժանգոտած մասեր, ապակե մասի վերևի մասում կա փոքր կոտրված մաս։ Նյութը՝  մետաղ, ապակի Տրամագիծ (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  112