Լեռնային բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կտավը ներկայացնում է ընդարձակ մի սարալանջ, հեռվում երևացող լեռով, որի հետևից վերջալույսի շող է երևում: Երկնքի ձախ մասում՝ կապույտ ամպամածություն: Առաջին պլանի դեղնավուն սարահարթը հատվել է կապտականաչ լայն հարթություններով: Ընդհանուր կոլորիտը դեղնականաչ է: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան(1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  46,3 х 62,3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-125 /Ժ-84