Լեռներ: Կոտայք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է լեռնային մի տեսարան ընդհանուր դեղնանարնջագույն կոլորիտով: Առաջին պլանում վերևից հոսող գետակ, ափին ծառեր և երկու կենդանի: Միջին պլանում՝ չորս արածող կենդանի, տեղ-տեղ հորիզոնային գծով կլոր սաղարթով ծառեր և բարդիներ, հետինում՝ դեղին սարալանջ, մանիշակագույն լեռնագագաթներ, տեղ-տեղ ձյունածածկ, ամպեր, կապույտ երկինք: Ստորագրությունը ձախ ներքևի անկյունում ՝ ֆրանսերեն և հայերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  71 х 71սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-154 /Ժ-89