«Լիտերատուրնայա Արմենիա» N 2

«Լիտերատուրնայա Արմենիա» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շապիկին սպիտակ տպատառեր են: «Նավստրեչու V սեզդու պիսատելեյ Արմենիի» բաժնում «Ալեկսանդր Մյասնիկյան-լիտերատուրնի կրիտիկ» խորագրի ներքո «Կ 80-լետյու սո դնյա ռեժդենիյա» ենթավերնագրի տակ Սմբատ Ավագյանի գրախոսականն է՝ նվիրված Ալեքսանդր Մյասնիկյանի գրական եւ հասարակական գործունեությանը: Ուր նշվում է, որ նա մեծ աջակցություն է ցուցաբերել Ե.Չարենցին, օգնել եւ խրախուսել է նրա գրական գործունեությունը: (էջ 94): «Տրիբունա պիսատելյա» բաժնում Գեւորգ Էմինի «Պոետ ի վրեմյա» գրախոսականն է նվիրված Վահան Տերյանին: Մեկնաբանվում է գրողի քնարերգությունը, նրա անցած գրական ուղին, եւ այն, որ Վ.Տերյանը հայ պոեզիայի անշեջ կրակը հանձնել է Ե.Չարենցին (էջ 98): Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1289 441 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5404