Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղայեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասներորդ տարի. 1905, N1, մարտ. - Թիֆլիս, 1905, տպարան Ա. Քութաթելաձէի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը և կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Առաջին կազմերեսի և տիտղոսաթերթի միջև տեղադրված է խմբագրի «Բաց նամակ»-ը հայ գրող պ. Ահարոնեանին, որի վերևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև էջեր 5-ի և 77-ի վերևի լուսանցքներում, էջ 180-ի վերևի մասում՝ բնագրի վրա, և վերջին՝ լրացուցիչ էջ 16-ի ձախ լուսանցքում: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, կռնակը մաշված է, համարը մասնատվում է: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  190, 16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  17,3 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-26