Լուսամփոփ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսամփոփ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Լուսամփոփ էլեկտրական, դեկորատիվ ձևավորումներով, ներսի մասից ապակյա անթափանց մասով, դրսից պատված ձևավոր նախշերով բարակ մետաղաթերթից՝ Մոսկվայի տեսարաններով, հատակի մասը հարթ և քառակուսի, կողքամասերը ուղղանկյունաձև: Էլ. լամպը վառվում է ներսից, որը հոսանք է ստանում տակի մասից եկող էլ. լարով: Լամպը ներսից լուսավորելով պատերը, տեսանելի է դարձնում մետաղաթերթի վրայի տեսարանները: Լուսամփոփի վերևի մասը ծածկվում է ձևավորված քառակուսի մետաղաթերթով՝ վրան դրվագրված ,,МОСКВА'', ,,MOSKOU'', ,,MOSKOV'' գրաձևավորումներով: Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Ապակի, մետաղ, արհեստական Լայնություն (սմ)՝  14.5սմ Բարձրություն (սմ)՝  22սմ Նվիրատու՝  Ա.Գրիգորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1571 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ