Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հարավարևելյան կողմից: Հարավային ճակատին երևում է կամարաշար: Կամարներից երկուսը որմնախորշեր են, իսկ ինը՝ որմնակամարներ: Ինչպես նաև երևում է վեց լուսամուտ, ճակտոնի կլոր լուսամուտը և կիսավեր մուտքը: Արևելյան ճակատին ևս երևում է կամարաշար: Կամարներից եկուսը որմնախորշեր են, իսկ երեքը՝ որմնակամարներ, և հինգ լուսամուտ: Լուսանկարում երևում է նաև եկեղեցու քանդված գմբեթը: Լուսանկարի դիմերեսին կան կետեր, գծեր և այլ հետքեր: Դարձերեսի վերին ձախ կողմում մատիտով գրված է «Լ6/14», իսկ կենտրոնում առկա է «Անի, Կաթողիկե եկեղեցին հրվ-արևելյան կողմից, X դ. Թ. Թորամանյան» գրությունը: Ներքևի ձախ հատվածում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/14)՝գրված մատիտով, որի կողքը մատիտով գրված է «ծ.8»: Ներքևի աջ անկյունում մատիտով գրված է «տ1»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23,5 սմ Երկարություն (սմ)՝  17,5 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/14