Լուսանկար- խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում տասնմեկ հոգի են: Հատակին նստած են երկու պատանիներ՝ բարձերին հենված: Առաջին շարքում ձախից նստած է երիտասարդ կին՝ Բարձր Հայքի տարազով, նրա կողքին միջին տարիքի տղամարդ է նստած՝ հագին արխալուղ, որի վրայից արծաթյա գոտի է կապած: Նրա կողքին նստած է մեծահասակ կին՝ հագին Բարձր Հայքի տարազ, ձեռքին ուլունքաշար: Նրանից աջ աղջիկ երեխա է կանգնած՝ հագին վանդակավոր զգեստ, ձեռքին տիկնիկ: Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  28,8/29,4 Երկարություն (սմ)՝  38,3/39,2 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-1912 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-1506