Լուսանկար կանանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են երեք կանայք: Ձախից նստած է միջին տարիքի կին՝ հագին՝ վերնաշապիկ և երկար կիսաշրջազգեստ, գլխին՝ Բարձր Հայքի տարազին բնորոշ գլխազարդ: Կնոջ ձեռքին ապարանջան է, պարանոցին ժամացույց է կախված: Նրա գլխավերևում երիտասարդ կին է կիսանստած, հագին՝ եվրոպական ոճի շրջազգեստ, գլխին՝ Բարձր Հայքի տարազի գլխազարդ: Նրանից աջ երիտասարդ կին է կանգնած՝ մի ձեռքով հենված պատվանդանին: Հեղինակ՝  Մուշեղյանց Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  9,7/10,6 Երկարություն (սմ)՝  13,8/16 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-1216