Լուսանկար .կոմպոզիտոր Նինա Մակարովան (Ա.Խաչատրյանի կինը ) Հավանայում սովետական ցուցահանդեսի տաղավարում ՝ իր հեղինակային համերգի ժամանակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ն.Մակարովան նստած է ռոյալի մոտ , կիսադեմ , բաց գույնի զգեստով , նվագում է :Հանդիսականների առաջին շարքում աջից ձախ նստած են Կուբայի Կոմկուսի կենտկոմի 1 -ին քարտուղար Ֆիդել Կաստրոն (զինվորական համազգեստով) , կուբացի պետական գործիչ Օսվալդո Դորտիկոս -Տորադոն , ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ՝ ցուցահանդեսի սովետական պատվիրակության ղեկավար ՝ Անաստաս Միկոյանը և Կուբայի ազգային բանկի նախագահ Էռնեստո Չէ Գևարան (զինվորական համազգեստով) :Իրենց ետևում հավաքված է երաժշտասերների բազմություն , լսում են Ն.Մակարովայի կատարումը: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  12,6 Երկարություն (սմ)՝  19 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հավանա (Կուբա) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 թ. Նվիրատու՝  երաժշտագետ Գրիգորի Շնեերսոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  316 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-155