Լուսնյակ գիշեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նեղ ոլորապտույտ մոխրաշագանակագույն արահետի վրա՝ ծածկված կապտականաչ խոտով սլացիկ, բարակ, մոխրագույն, կապույտ ծառերի միջև, ծածկված խիտ, մանր սաղարթով, ցածր, նոսր թփերով ծառաբների մոտ, երկու 3/4շրջադարձով թիկունքից թևանցուկ քայլող ֆիգուր են՝ տղամարդու ՝կապույտ, կանաչ, շագանակագույն կոստյումով և կին՝ տափակ, լայնեզր գլխարկով լայն, երկարափեշ կապտականաչ, շագանակագույն զգեստով: Վերևում գիշերային մանուշակագույն, կանաչաերկնագույն երկնքում հազիվ նշմարվում է մոխրագույն կիսալուսինը, որը լուսավորում է իր շուրջբոլորը՝ թույլ առկայծող լույսով և սառը փայլով: Ընդհանրացված գեղանկար: Հեղինակ՝  Ուտկին Պյոտր Սաավիչ (1877-1934) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-189