Լև Տոլստոյ «Աննա Կարենինա», հտ. I

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աննա Կարենինա Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը սևագույն է, կտավից: Ճարմանդային մասը պոկված է: Մեծ գրողի դիմապատկերի վերևում ձեռագրատիպ շրիֆտով ռուսերեն գրված է` Лев Толстой : Կազմի ներսի Լև Տոլստոյի դիմապատկերով էջերը պոկված են կազմից: Երկրորդ էջին կարմիր մատիտով կա հետևյալ մակագրությունը՝ 27.9.39 թ. Ղազարյան Պարույր: Առաջին հինգ թերթերը պոկված վիճակում են, և գիրքն ընդհանրապես շատ գործածվելուց թուլացել և կարիք է զգում ամրացման: Վեպն սկսվում է Հ. Սուրխաթյանի առաջաբանով՝ Լև Տոլստոյ, բաղկացած 54 էջից: 55-րդ էջի վերևի ձախ կողմի անկյունում կա թանաքագիր հետևյալ մակագրությունը՝ Պարույր Ղազարյան: Գրքի որոշ տեղերում հանդիպում ենք մատիտով արված ընդգծումների: Հեղինակ՝  Լև Տոլստոյ Էջ՝  54 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936 Չափս՝  15*23 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  12