«ԽԾԿՈՆՔ: Վանքը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց նամակների Գ շարքից է: Անիի Հնադարանի հրատարակություն: Ֆոտոտպագրությունը կատարվել է Ա. Ֆ. Դրեսլերի տպագրատանը: Այս գեղեցիկ վանքը, որը թուրքերեն հայտնի է որպես Բեշքիլիսե (Հինգ եկեղեցի), գտնվում է Անիից 25 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Վանքն ընդհանուր առմամբ ունի հինգ եկեղեցի, որոնք բոլորը գմբեթ ունեն և կառուցված են սրբատաշ քարերից։ Հեղինակ՝  լուսանկարիչ՝ Արամ Վրույր Նյութը՝  նուրբ ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան` Անի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Չափս՝  13,5 х 8,5 Նվիրատու՝  ԽՍՀՄ Գիտւթյունների ակադեմիայի արխիվ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  163 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՕ-64