«Խորհրդային գրականություն» N5

«Խորհրդային գրականություն» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով ամսագիր: «Գրախոսական» բաժնում Իլ.Աբուլաձեի «Վրաստանի ժամանակակից խորհրդային գրականությունը» (Անտոլոգիա, Յերեւան, 1933թ. Պետհրատ) գրախոսությունն է (էջ 166): Հեղինակը նշում է, որ Հայաստանի Պետհրատի ուշադրությունն ուղղված է՝ հայ ընթերցողին վրաց գրականությանը ծանոթացնելուն, նրա զարգացման պատմությանը տեղեկացնելուն: Փաստում է, որ լայն մասսաներին վրաց գրականության հետ ծանոթացնելու համար Պետհրատը, հատկապես միջնակարգ դպրոցների համար, 1929թ. Ե.Չարենցի խմբագրությամբ հրատարակում է՝ «Նմուշներ վրացական գրականությունից» գիրքը, որն ընդգրկում է մեր դարի, նաեւ՝ 19-րդ դարի գրականությունը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1260 101 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2498