Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների արտաքին երեսը կազմված է նախշազարդ քառանկյուն շեղանկյունիներից: Ներքին քառանկյան շրջանակի մեջ ամփոփված է շեղանկյուն, վերջինիս կենտրոնում մեկ կեռանախշ հորինվածք է պատկերված: Քառանկյուն շրջանակը բոլորված է վեցանկյուն կեռանախշ միմյանց կցված շրջանակներով: Հողագույն զարդագոտիները զարդարված են երկրաչափական պատկերներով: ≤Ղաշի≥ սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են շեղանկյունիներ, խաչաձև հատված գծանախշեր: Բերանի շրջանում կան հյուսածո օղակներ: Հակառակ երեսը հողագույն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  44 Երկարություն (սմ)՝  119 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  498/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-223/4