Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը մեծ չափսի է: Գործված է սև և սպիտակ թելերով: Կողմնապարկերի երեսներին, սև դաշտի վրա սպիտակ գույնով գործված է կանթեղները դեպի դուրս քառակուսի: Դրա ներսում , սև դաշտի վրա սպիտակ թելով գործված է երկու շարք եղևնաձև նախշ: Հետնամասի սև դաշտի վրա սպիտակ թելով չորս շարք եղևնաձև նախշ է գնում: Եզրային հյուսվածքները անվնաս են: Լավ է պահպանվել: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռու մարզ, Դեբեդ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 թվական Նյութը՝  Բուրդ Հայտնաբերման ժամանակը՝  1974 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1066 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-487