«Խռովարկուներ»: (Պատմվածք մոտ անցյալից)

«Խռովարկուներ»: (Պատմվածք մոտ անցյալից)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  «Խռովարկուներ»: (Պատմուածք մօտ անցեալից) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովակիմ Սօլօվեան. «Խռովարկուներ»: (Պատմուածք մօտ անցեալից). - Թիֆլիս, 1907, էլէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի. Պօլից 7: Շապիկը բաց մանուշակագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը և սև թանաքով ընծայագիր՝ «Հայ գրողների ընկերութեանը հեղինակից»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարան ի սև թանաքով կնիքը կա նաև էջ 3-ի վերևի լուսանցքում: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Սոլովյան Հ. Էջ՝  88 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/73