Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա դեղնավուն քառակուսաձև կտորից, եզրերին ամրացված է քառակուսաձև ցանցկեն պատկերներից կազմված, զիգզագաձև եզրերով, ասեղնագործ ժանյակ: Կենտրոնում թելքաշ և հարթակար տեխնիկայով ութաթև աստղածաղկի պատկեր է: Ունի մեկ լայն, ցանցկեն թելքաշ արված զարդագոտի, որի մեջ լիցք տեխնիկայով ասեղնագործված է զիգզագաձև զարդաշղթա: Ներսի չորս անկյուններում ցանցկեն, թելքաշով արված եռանկյունաձև պատկերներ են: Լայնություն (սմ)՝  41 Երկարություն (սմ)՝  43 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/138 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085