Ծաղիկներ կարպետի ֆոնի վրա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են դաշտային ծաղիկներ կավե կուժի մեջ հայկական կարպետի ֆոնի վրա: Կուժը կապտավուն է, ունի երկու բռնակ, կենտրոնից շեղված է քիչ աջ: Ծաղիկները մանիշակագույն են, կապտավուն և սպիտակ: Պատկերն ունի կապտադեղնականաչավուն կոլորիտ: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  60 x 46սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-189 / Ժ-109