Ծաղիկները կապույտ ծաղկամանում (Քաջվարդեր)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի գրեթե ողջ մակերեսով պատկերված է ծաղկաման՝ մեջը ծաղիկներ՝ դրված հարթ և կլոր, կարմրադարչնագույն սեղանածածկին: Բարձր կապույտ ծաղկամանը՝ տափակ, լայն ոտքով, ցածր, նեղացող բերանով կիսածածկված է զմրուխտե կանաչ սրածայր, երկարավուն տերևներով: Փնջում ձախից սպիտակում է խոշոր քաջվարդը՝ հաստ, դեղնաշագանակագույն ցողունին, աջում՝վարդագույնն է՝ ցածր կանաչ ցողունի վրա: Նրանց միջև չբացված չորս կոկոն կա: Ֆոնը կարմիր, բորդո, գորշ վարդագույն, երկնագույն է: Հեղինակ՝  Կոնչալովսկիյ Պյոտր Պետրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-264