Ծաղկած լեռներ: Ախուրյանի ձորում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ձորի տեսարան՝ դիտված վերևից:Աջ ներքևի անկյունից գետ է հոսում: Ափին՝ ծառեր, 2 կանայք և 2 եղնիկներ: Պատկերի աջ կողմում՝ ժայռ, որի ետևը լուսավոր է: Դեպի լույսն է սլանում թռչունների երամը: Կենտրոնական հատվածում՝ գետի մյուս ափին՝ ժայռաձև բլուր, դեղինի, կապույտի, կանաչի նուրբ երանգներով ծառեր: Պատկերն ունի ընդհանուր կապտաարծաթավուն կոլորիտ: Աջ ներքևի անկյունում՝ М. Сарьянъ 1905 Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան(1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Նյութը՝  Թուղթ, ջրաներկ Չափս՝  67,5 х 65,8 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 102 / Գր-29