Ծառի մոտ: Հեքիաթ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում՝ ձախ ներքևի անկյունում նկարված է կանացի ֆիգուր և երկու եղնիկ, մեկը խոտ է ուտում, մյուսը՝ գլուխը թեքել է դեպի աջ: Աջ ներքևի անկյունից քիչ կենտրոն՝ ևս երկու եղնիկ՝ թփի մոտ, նայում են առաջ: Միջին պլանում, նկարի կենտրոնում, պատկերված է մի ծառ՝ սև բնով և կանաչավուն տերևներով,նրա ձախ կողմում ՝ երեք թռչուն՝ կարմիր պոչերով, աջ կողմում՝ դեղին թփուտներ, քիչ հեռվում՝ ևս չորս թռչուն՝ կապույտ փետուրներով : Հետին պլանում երևում է կապտավուն երկինք: Աջ ներքևի անկյունում՝ ստորագրություն՝ М.Сарьянъ /ջնջած/ М. Сарьян 1904 Сказка Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան(1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  23*33 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 53 / Գր-4