Ծխախոտատուփ

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև իրան և կափարիչ, որոնք միանում են երկայնակի ձգված ծխնիով: Կափարիչին քաղաքային տեսարան է, որի վերնամասում լատինատառ արձանագրություն է. ‹‹MALAGA››: Կափարիչի մյուս երկայնակի եզրը՝ դուրս ցցված շրթով, վրան՝ արաբատառ դրոշմ՝ ‹‹Վան 90››: Կափարիչը ներսից ունի դրոշմներ՝ արաբատառ ‹‹Վան 90›› և հայատառ ‹‹Ե.Մ.››: Իրանը հարդարված է շախմատաձև նախշով, որի կենտրոնում ծաղկանկար է: Լայնություն (սմ)՝  6.4 Երկարություն (սմ)՝  9.1 Բարձրություն (սմ)՝  2 Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Քաշ (գր)՝  101.5 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5720/8 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-627