Ծրագիր ‹‹Համլետ›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին պատկերված է թատրոնի խորհրդանիշ դիմակը, գրված է՝ Երքաղսովետի դրամատիկական թատրոն, ԾՐԱԳԻՐ, 13-րդ թատերաշրջան: Ներսում ձախ փեղկին գրված է՝ Վ.Շեքսպիր ‹‹Համլետ›› /ողբերգություն՝ 2 գործողությամբ/ Թարգմանությունը՝ Հովհաննես Խան Մասեհյանի և այլն, առաջին անգամ ներկայացումը կայացել է 1980թ. մարտի 29-ին: Աջ փեղկին՝ Գործող անձինք և դերակատարներ՝ Կլավդիոս, Դանեմարքայի թագավոր՝ Ռ.Քոթանջյան, ..., Օֆելիա, դուստրը Պոլոնիուսի՝ Տ.Ղափլանյան, Համլետի հոր ուրվականը, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Ղափլանյան: Դարձերեսին գրված է՝ Սունդուկյանի անվ., թատ., տպ.,պ. 300, տ. 1000: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Լայնություն (սմ)՝  11.5 Բարձրություն (սմ)՝  24 Նվիրատու՝  Դրամատիկական թատրոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3981/23 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-36