Ծրագիր ‹‹Քաղքենին ազնվական›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին գրված է՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրություն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և ներկայացման անունը՝ ‹‹Քաղքենին ազնվական››, Մոլիեր, երաժշտական կոմեդիա 2 մասից: Ներսում ձախ փեղկին ՝ բեմադրությունը՝ ա.վ.գ.Ե.Ղազանչյանի, երաժշտությունը՝ Ռ.Ամիրխանյանի, դիրիժոր՝ Լ.Աբրահամյան և այլոք, առաջին անգամ խաղացվել է 1979թ. հունիսի 5-ին: Աջ փեղկին ներկայացված են դերակատարները՝ Կովիել-Կ. Մարտիրոսյան ......Նիկոլ-Մ.Հարությունյան, Կ.Մկրտչյան, Վ.Ստեփանյան, մասնակցում են երգչախումբը և բալետային խումբը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստ. գործիչ Ե. Ղազանչյան: Դարձերեսին՝ 37-րդ թատերաշրջան, 3-րդ զանգից հետո մուտքը արգելվում է, գինը՝ 10 կոպ.: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Լայնություն (սմ)՝  16 Բարձրություն (սմ)՝  12.2 Նվիրատու՝  Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4050/10 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-53