Կամոդ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Կոմոդ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կամոդ, վերևի վրայի մասը հարթ, հավաքված լայնակի փայտի առանձին կտորներից և երիզապատված ձևավորված նեղ փայտե մասերով: Առջևի ամենավերևի մասում իրար կողքի հորիզոնական դիրքով տեղակայված են առաջ քաշելով բացվող 2 դարակներ, որոնց մեջտեղում կան երկաթե բռնակներ՝ բանալու անցքերով: Դարակների եզրերը ճակատային մասում երիզապատված են ձևավոր նեղ երիզափայտերով: Դարակներից ներքև տեղակայված է հորիզոնական դիրքով մեկ դարակ, որի եզրերը նույնպես ճակատային մասում երիզապատված են ձևավոր երիզափայտերով, իսկ աջ և ձախ կողմերում սիմետրիկ ձևով ամրացված են երկաթե երկու բռնակներ՝ բանալու անցքերով: Դարակը բացվում է առաջ քաշելով: Դրանից ներքև կան 2 դռնակ-փեղկեր, որոնց վրայի բռնակներից մեկը կա, իսկ մյուսը բացակայում է: Կամոդի ներսի կողմը բաժանված է երկու մասի՝ վերևի և ներքևի: Կամոդը հենվում է 4 կարճ ոտքերի վրա: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  51 Երկարություն (սմ)՝  98 Բարձրություն (սմ)՝  120 Նյութը՝  Փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դդ. Նվիրատու՝  Ս.Գրիգորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1618 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 353