Կարի մեքենա

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Դերձակի կարի մեքենա Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարի մեքենա մեխանիկական, դերձակի, ,,ПМЗ՛՛ մակնիշի, խորհրդային արտադրության: Մեքենան ամրացված է սեղանատիպ փայտյա մասի վրա, որը կաշվե փոկով /փոկը չկա/ միանում է ոտքով շարժվող հարթակի միջոցով պտտվող կլոր երկաթյա մասին, որն էլ աշխատեցնում է մեքենան: Սեղանատիպ փայտյա մասը աջ և ձախ կողմերում ունի տակից շարժական դարակներ /2 հատ/: Սեղանատիպ մասի ձախ կողմին կախվելով ամրանում է ևս մեկ այլ փայտյա ուղղանկյում մաս, որը ծառայում է որպես մեքենան ծածկող մաս՝ երբ այն ծալվելով հավաքվում և մտցվում է սեղանի տակ: Լայնություն (սմ)՝  42սմ Երկարություն (սմ)՝  87սմ Բարձրություն (սմ)՝  74սմ Նյութը՝  Երկաթ, փայտ Արտադրողի անվանումը՝  ПМЗ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նվիրատու՝  Ռ.Կիրակոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1569 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 338