Կարի մեքենա դերձակի

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Դերձակի կարի մեքենա Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարի մեքենա դերձակի, մեխանիկական, ձեռքով աշխատեցվող, ПМЗ մակնիշի, /N 09106286/: Մեքենայի աշխատող երկաթյա մասը տեղադրված է ուղղանկյունաձև փայտե պատվանդանի վրա, մեքենան ծածկող - փակող կափարիչը չկա: Մեքենան աշխատեցվում է ձեռքով՝ մեխանիզմը շարժման մեջ գցող լծակով՝ պտտեցնելու միջոցով: Մեքենայի տակի հատվածը բացվում է՝ ընդհանուր մեքենան ետ բարձրացնելու շնորհիվ: Մեքենայի երեսամասից կոճով թելը ներսում ամրացնելու համար կա ուղղանկյուն բացվող մետաղյա կափարիչ, որը իրենը չէ, այլ հարմարեցված է ալյումին է մետաղից: Մեքենան աշխատող է: Նյութը՝  Փայտ, երկաթ, ալյումին Արտադրողի անվանումը՝  ПМЗ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Չափս՝  51 x 23 x 31սմ Նվիրատու՝  Ա.Գալստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1635 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ