Կարի մեքենա դերձակի

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Դերձակի կարի մեքենա Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարի մեքենա դերձակի, սեղանիկով, մեխանիկական, ,,ПМЗ՛՛ մակնիշի, խորհրդային արտադրության, փայտե սեղանով և կարող երկաթե մեքենայով: Սեղանի վերևի և առջևի /ճակատային / մասերը բացվող են /մեկը մյուսի վրա գալով դառնում է փոքր սեղան/: Կարող մեխանիկական երկաթե սարքը ծալվում և տեղավորվում է սեղանի ներսում, իսկ վերևի մասը փակվելուց հետո դառնում է հարթ սեղան: Կարի մեքենայի բոլոր մասերը փայտից են, բացի կարող մեխանիկական սարքից և կաշվե փոկով պտտվող կլոր մեծ անիվից և երկաթե ձողից: Մեքենան աշխատեցվում է ոտքով՝ ներքևի մասում գտնվող հարթակը ետ ու առաջ սեղմելով, որն էլ երկաթե ձողով պտտեցնում է կլոր մեծ երկաթե անիվը, որն էլ իր հերթին կաշվե փոկով շարժման մեջ է դնում կարող մեքենային: Մեքենան ներսի ներքևի մասից փակվում է հաստ կարտոնային կոր մասով: Նյութը՝  Փայտ, երկաթ, կարտոն, Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ, ,,ПМЗ՛՛ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Չափս՝  57 x 43 x 76սմ Նվիրատու՝  Վ.Ավետիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1629 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ