Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Բնօրինակի անվանում՝  Կարպետ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կարպետի կենտրոնական դաշտը կարմիր է, վեցանկյունաձև, չորս անկյուններում` կապույտ եռանկյուններով, որոնք զարդարված են ոճավորված ծաղկանախշերով: Դաշտի երկու կողմերից, դեպի կենտրոն, բարձրանում են երկու անկյունաձևեր, որոնց թևերի բացվածքի մեջ գործվածա են եռանկյուն հիմքից դուրս եկող զույգ ծաղիկներ ու տերևներ: Դաշտի կենտրոնում ութթերթանի ծաղիկ է, որից դուրս են գալիս ոճավորված կենաց ծառերի, ծաղիկների ու տերևների սիմետրիկ տեղադրված պատկերներ: Զիգզագաձև գծանախշով անջատված սև եզրագոտին հարդարված է շեղանկյունաձև ծաղիկների ու ոճավորված տերևների շարքով: Զարդանախշերի գույներն են կապույտը, վարդագույնը, դեղնագույնը, բաց շագանակագույնը: Գույներըբնական ներկանյութերից են: Լայնություն (սմ)՝  153 Երկարություն (սմ)՝  282 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ - Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/68