Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Դեկորատիվ առարկաներ
Տեսակ/ժանր՝
Խեցեգործություն
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Խորանարդաձև պատվանդանի վրա բարձրանում է ծաղկամանի ոտիկը, ապա ողջ հիմնական իրանը, երկու ուղղանկյուն բռնակներն ու վզիկը:
Պատվանդանը կամ ցոկոլը ծածկված է բուսական, ծաղկային մոտիվների նախշերով: Ոտիկի ստորին, տրամատող սպիտակ գոտին նույնպես զարդարված է երկրաչափական մոտիվներով: Ոտիկի մուգ ֆոնի վրա պատկերված է հարուստ ծաղկեպսակ-ծաղկեփունջ: Ծաղկամանի իրանը, ներքևից վեր բարձրանալով, լայնանում է, հասնում ընդհանուր բարձրության կեսում ամենալայն կետին, ապա, դառնալով վզիկ, սկսում է նեղանալ: Հորիզոնական ամենալայն հատվածի երկու կողմերում տեղադրված են վերևի մասում եռանկյունաձև ավարտ ունեցող սպիտակ բռնակները, որոնց գծային ոճավորումը շեշտված է ոսկեջուրի կիրառմամբ: Ծաղկամանի իրանի ուռուցիկ մասում մուգ կապույտ /կոբալտ/ ֆոնի վրա կրկին բազմազան ծաղիկներից կազմված հորինվածքն է, որը վերնամասում ավարտվում է նուրբ շղթայով: Այս ծաղկեփունջի վերևով՝ ծաղկամանի ողջ տրամագծով, որպես գոտևորում պատկերված է տերևանման օրնամենտ-ժապավեն՝ դեղին, կապույտ, կանաչ գույներով: Ծաղկամանի վզիկի հատվածում արված են սպիտակ կաթիլանման երկարավուն փորվածքներ, որոնքի նեղանում են վերին հատվածում, իսկ սպիտակ ֆոնի վրա գեղեցիկ ծաղկային զարդեր են: Վզիկի ամենավերջում՝ սպիտակ ֆոնի վրա կլորավուն հյուսվածք է կապույտ /կոբալտի/ գույնի:
Բռնակներն ամրանում են ծաղկամանի ողջ իրանին հույն կնոջ դեմքի-դիմակի ոսկեջրած էլեմենտով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Ֆրանսիա, ՍևրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1770-1771Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-252