Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր, գունազարդ անգորապատ, գնդաձև իրանով, շուրթը կլոր, փոքր ինչ դուրս ճկված, հատակը՝ հարթ: Իրանի վերին մասում, կարմիր հիմնագույնի վրա, սև ներկով կատարված զարդեր են /մեծ մասամբ քայքայված են/: Երևում են այսպես կոչված լաբիրինթներ և «երկսակրաձև» պատկերներ: Սրանց ստորին մասով անցնում է ալիքաձև գոտի, որից կախված են պարուրաձև զարդեր-ծաղկաշղթաներ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 15.3, հատ.՝ 9 Բարձրություն (սմ)՝  16 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զոլաքար, №4 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XVIII-XVII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Իսրայելյան Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2136/23 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-80