Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր անգորապատ, գունազարդ: Ունի տանձաձև, ձգված իրան, գլանաձև վիզ և դեպի դուրս փռված շուրթ: Ունի կարմիր հիմնագույնի վրա ներկված սև գույնի զարդեր: Վիզը պարուրված է չորս շարք թեք բեկյալներով, ուսի վրա չորս ալիք-գոտիներ են, որից սկիզբ են առնում և իջնում չորսական ալիքագծեր, որոնց միջև՝ շեղանկյունաձևեր: Հատակը փոքր ինչ անհարթ է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 14.8, հատ.՝ 12 Բարձրություն (սմ)՝  27 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Զոլաքար, №5 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XIX-XVIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Իսրայելյան Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2136/40 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-80