Կճուճ (պաշտամունքային)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ծորանով, սև մոխրագույն մակերեսով, կիսած կոնի ձևով: Վերին մասում ամբողջովին հարթ է, շուրթը՝ կտրած: Բերանի շուրջը զարդարված է եղևնաձև փորագրված լայն և նեղ և երկու խորակոս համակենտրոն գոտիներով: Ուսերը կորագիծ պրոֆիլ ունեն‘ վերցված պարանաձև ռելիեֆ գոտիների միջև: Սրանք միացնում են համաչափ, խաչաձև դասավորված երեք կանթեր և մեկ սնկաձև հարթակ‘ կենտրոնում միջանցիկ կլոր անցքով: Կանթերը լայն են, ժապավենաձև, բարձր եզրերով: Ուսի գոտին զարդարված է սեղմումով կատարված մեկընդմեջ ցանցկեն և ուղղահայաց գծերով: Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ N 2 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 10, հատ.՝ 12.5 Բարձրություն (սմ)՝  17 Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/11 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46