Կճուճի բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ դարչնագույն մակերեսով, միջնադարյան լայնաբերան կճուճի բեկորներ: Պահպանվել է շուրթը, կանթերը և իրանի մի հատված: Այն ունի դուրս ճկված շուրթ, գնդաձև իրան: Պարանոցը զարդարված է ակոսագոտիներով, իսկ իրանը ուղղահայաց խորադիր գծերով: Երկու բեկորների վրա պահպանվել են կանթերը, որոնք ունեն հավելադիր ձևավորում: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, Ամրոց-բակ, միջնադարյան 1-ին շերտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XI-XII դդ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  10 Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3344/88զ Բաժնեհաշվառանիշ՝  Հ-101