Կճուճի (պաշտամունքային) բեկորներ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև մակերեսով (պաշտամունքային), փքուն իրանով: Վերին մասում 3 ակոսագոտիներ կան: Շուրթը լայնակոս ձևավորումով (4,5 սմ) է, որտեղ բացվում են 3-5 սմ երկարությամբ միջանցիկ, նեղ անցքեր: Ուսերի վրա թույլ խորադիր գծերով, մեկ կետից դուրս եկող և եռանկյունաձև դասավորված, իրար հակադիր ճառագայթների փնջեր են: Այստեղ, երեք տեղում (գուցե նաև՝ չորս) կան կենդանակերպ, վերադիր, ծավալային քանդակներ. մեկը խոյի՝ դեպի ցած նայող գլուխ է, մյուսը՝ պոչավոր ինչ-որ կենդանի (գլուխը թերի է), երրորդի թաթի մի մասն է պահպանվել: Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. X-IX դդ. Նյութը՝  կավ Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/82 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46